Սիմոնյանը չեխ գործընկերոջ հետ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների հայրենադարձության հարցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2025-03-17_16-31-36

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը:

--00—ՅՄ