ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 19-ին ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն։ Ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քաղաքում 4 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նահանգում հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու համար մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կարգելվեն բոլոր տեսակի ցույցերն ու հավաքները»։
Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։
--00--ԱՀ