ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Թաիլանդի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ֆիչայ Չունգավաչիրան կմեկնի ԱՄՆ՝ Միացյալ Նահանգների իշխանությունների և մասնավոր հատվածի հետ քննարկելու ԱՄՆ 36% մաքսատուրքերի ներդրման հարցը։ Այս մասին հայտարարել է Թաիլանդի վարչապետը։
«Թաիլանդին սպառնում է մինչև 36% մաքսատուրքերի բարձրացում ԱՄՆ արտահանվող թայլանդական ապրանքների համար։ Շատ երկրներ նույն իրավիճակում են. Ինչպես Թաիլանդը, այնպես էլ նրանք միջոցներ են նախապատրաստում այն հաղթահարելու համար։ Այս միջոցը զգալի ազդեցություն է ունեցել մեր արտահանման վրա, հատկապես էլեկտրոնիկայի, վերամշակված սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտում:
Հաջորդ շաբաթ փոխվարչապետ և ֆինանսների նախարարը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ իշխանությունների և մասնավոր հատվածի հետ քննարկելու այս փոփոխությունները», - մեջբերում է Khaosod թերթը վարչապետի հայտարարությունից հատվածներ։
--00—ՅՄ