ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հնարավոր վարակումից խուսափելու համար լեգենդար ֆուտբոլիստ Պելեն Սան Պաուլու քաղաքում մեկուսացման մեջ է՝ տանը փաված։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրը նշում է, որ Պելեն արդեն 79 տարեկան է և գտնվում է ռիսկային գոտում, քանի որ տարեց մարդկանց մոտ կորոնավիրուսն ավելի ծանր է ընթանում, և ավելի բարձր է մահացությունը։