ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Չինաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարկման 22 նոր դեպք: Երկրում այս պահին ակտիվ վարակակիր է 647 մարդ, որից ծայրահեղ ծանր վիճակում է 50-ը:
Կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր՝ 82,858 վարակվածից 77,578-ն արդեն բուժվել է, մահացել է 4,633 մարդ:
Նշենք, որ երկար ժամանակ Չինաստանը՝ որպես վարակի էպիկենտրոն համարվող երկիր, վարակակիրների թվով աշխարհում 1-ին տեղում էր, այժմ՝ 10-րդում:
Ամենամեծ թվով վարակակիր ունեցող երկրների ցանկում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ապա՝ Չինաստանը:
Տվյալներին կարող եք ծանոթանալ worldometers.info/coronavirus/-ում: