ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Հայաստանում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 239 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 4283 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 125 մարդ, շարունակում է բուժվել 2415 -ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 1791 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս երեք դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 55 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 22-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 39 հազար 5 քաղաքացի: