ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»,-գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ Սերգեյ Կոպիրկինը ցանկություն է հայտնել հանդիպելու ԱԺ փոխխոսնակի հետ:
--00—ԼՄ