Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը վերարտադրվելու քաղաքականություն են վարում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետքասե Հակոբյանը 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փետրվարի 13-ին այցելել են Մարտունի քաղաք ու ծաղիկներ խոնարհել Գարեգին Նժդեհի արձանին:

«Մարտունի էինք այցելել Արցախի ԱԺ նախագահի ու այլ պատգամավորների հետ: Մարտունեցու ոգուն ծանոթ ցանկացած մեկը կարող է փաստել՝ Նժդեհի արձանն ուղղակի ապամոնտաժվել չի կարող: Նժդեհը մեր հոգու մեջ է, մեր ազգային գաղափարախոսությունն է»,- նշեց նա:

Անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյաքին՝ Հակոբյանն ընդգծեց՝ Արցախի իշխանությունները գերակտիվ կյանքով են ապրում, ասես՝ ոչինչ չի եղել: Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը վերարտադրվելու քաղաքականություն են վարում:

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԼՄ