ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» հուշամեդալներ է հանձնել կառավարական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների:
Պարգևատրումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 20 որոշման համաձայն, որը նվիրված է միության 10-ամյակին (պաշտոնապես հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 2-ին): Պարգևատրվել են միության բոլոր հինգ անդամ երկրների պետական գերատեսչությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) ներկայացուցիչները:
Այդ կապակցությամբ Գրիգորյանը մեդալներ է հանձնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, ՀՀ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին և գործող տեղակալներ Հակոբ Վարդանյանին և Արմեն Սիմոնյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանին և Դավիթ Խաչատրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Նարեկ Տերյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանին:
Պարգևատրվածների թվում է նաև ինքը՝ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որոնք, ինչպես և ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչները, կպարգևատրվեն այլ ձևաչափով:
Վերջիններիս թվում են Հայաստանի նախկին վարչապետ և ԵՏՀ նախկին նախագահ (2016-2020 թթ.), ներկայում Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, ներքին շուկաների և ՏՀՏ նախարար Վարոս Սիմոնյանը և ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Միքայել Բելլույանը:
--00—ՅՄ