ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Տավուշում բազում քանդվող վանքերից ու պատմական կոթողներից նորոգվելու է ընդամենը երկուսը։ Այդ մասին ահազանգում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը․
«Տավուշի մարզում բազում հնամենի վանքեր, պատմական հուշարձաններ՝ Կիրանցի, Առաքելոց, Դեղձնուտի վանքերը, Մշկավանքը և այլք, վատթար վիճակում են, քանդվում, քայքայվում են։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Տավուշի մարզում 2025թվականին պետական բյուջեի ֆինանսավորմամբ քանի՞ հնամենի, պատմական հուշարձան է նորոգվելու, որո՞նք են այդ հուշարձանները,ինչքա՞ն է տրվելիք գումարի չափը,ե՞րբ են ավարտվելու այդ աշխատանքները»։
«2025 թվականին նորոգվելու է Սրվեղի վանական համալիրը և Տավուշի Բերդ ամրոցը: Վերանորոգման գումարի չափը ճշտելու համար առաջարկում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»:
Լուսանկարում՝ Իջևանի Այգեհովիտ գյուղի տարածքում գտնվբող Սրվեղի վանքը»,- հայտնել է լրագրողը։
--00—ՍՊ