Պուտինի հետ խոսել է ոչ թե Թրամփը, այլ Ուիթքոֆը, հայտարարել են Սպիտակ տանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

՛՛

Սպիտակ տանը պարզաբանել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ոչ թե Թրամփը, այլ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը։ 

 Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ: Թրամփը պատմել է, որ բանակցությունների ընթացքում ռուս գործընկերոջը խնդրել է խնայել շրջափակված ուկրաինական զորքերը: Նա նաև նշել է Ուկրաինայում հակամարտության ավարտի մեծ շանսերը։
 

--00—ՍՊ