ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

՛՛

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը: Նման հայտարարություն են տարածել ՌԴ ԱԳՆ-ից։ 

Նշվում է, որ ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին շփումների համար։ Բացի այդ, Մոսկվան նպատակ ունի նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

--00—ՍՊ