Վե՛րջ, այլևս ջրբաժան պետք է լինի, հարյուր հրապարակ կա, բոլորը պետք է դուրս գան պայքարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Խաղաղության համաձայնագրով Ադրբեջանը ոչինչ չի զիջում, միայն Հայաստանն է զիջում, այն Հայաստանի շահը չի ներկայացնում, ամեն ինչ արվում է Ադրբեջանի պահանջով։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի կարծիքով, ընդդիմությունը պետք է դուրս գա պայքարի և իշխանությանը հեռացնի։
«Վե'րջ այլևս, ջրբաժան պետք է լինի, ամեն մեկն իր սենյակներում թող ստատուս չգրի ու մունաթ գա, բոլորը պետք է դուրս գան պայքարի, հարյուր հրապարակ կա։ Լայն թափով պայքար պետք է սկսենք, ժողովրդին պետք է ոտքի հանենք, անձնական ամբիցիաները պետք է զսպել ու համախմբվել»,- ընդգծեց Դանիելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։