ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի, եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի երկարաձգել հրադադարի ռեժիմը Գազայի հատվածում։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ։
Սթիվ Ուիթկոֆը և Ազգային Անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ տնօրեն Էրիկ Թրեյգերը միջանկյալ առաջարկ են ներկայացրել զինադադարը երկարաձգելու մասին, որպեսզի ժամանակ լինի բանակցությունների միջոցով մշտական հրադադարի ապահովման համար։
Նշվում է, թե ՀԱՄԱՍ-ը պահանջներ է առաջադրում, որոնք առանց մշտական հրադադարի բացարձակ անիրագործելի են․ «ՀԱՄԱՍ-ը լավ գիտի վերջնաժամկետի մասին։ Պետք է իմանան, որ մենք համապատասխան կերպով կպատասխանենք, երբ վերջնաժամկետը լրանա», - ընդգծվում է փաստաթղթում։

--00—ՍՊ