Ալիև-Փաշինյան ավանտյուրա է պատրաստվում, խաղաղության համաձայնագիրը նախընտրական գործիք է ՔՊ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Ալիև-Փաշինյան հետաքրքիր ավանտյուրա է պատրաստվում, խաղաղության համաձայնագիրը առաջիկա ընտրություններում նախընտրական գործիք է։ Իշխանությունը դա խաղարկելու է ու ասի՝ ընտրեք մեզ, որ պայմանագիր կնքենք, եթե մեզ չընտրեք՝ ռազմաշունչ, մարտաշունչ կոչերով մյուսները կգան, խաղաղությունը կտանեն։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ, բժիշկ Հայկ Մանասյանը։

«Աչքերս տեսնի, որ պայմանագիր են ստորագրում, Ալիևը դա իր օգտին է ծառայեցնում, Փաշինյանը՝ իր։ Փաշինյանն ամենահարմարն է Ալիևի համար, Բաքվի թանին թթու չի ասում, իրական Հայաստանի խոսույթը իրական Ադրբեջան է, դա ադրբեջանական քարոզ է, որը հայերի գլխին է փաթաթած»,- ընդգծեց բանախոսը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։