ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դատարանը վերացրել է դատավոր Դավիթ Բալայանին հրելու առնչությամբ քրեական գործ չհարուցելու որոշումը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահագությամբ դատավոր պարոն Դավիթ Հարությունյանի) որոշում կայացրեց բավարարել բողոքս եւ վերացրեց երկու տարի առաջ դատարանների դռներն արգելափակելու «կոչի», դատարանների աշխատանքները խաթարելու կապակցությամբ դատավոր Դավիթ Բալայանին հրելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու եւ այլոց արարքների վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:
Անթույլատրելի կլիներ անհետեւանք մնար տեղի ունեցածը: Հետեւողական եմ լինելու…»,- գրել է նա։
--00--ԱԹ