Կրեմլում հաստատել են․ Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն օնլայն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

հանդիպում

Կրեմլում հաստատել են, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ ունեն։

«Այո, իսկապես, նման հանդիպում պատրաստվում է, և այն պատրաստվում է տեսակոնֆերանսի ձևաչափով», - «Ինտերֆաքս»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ 24News-ը հաղորդել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի՝ մեզ համար ողբերգական արդյունքներն ամրագրող տարելիցին, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևն օնլայն հանդիպում անցկացնեն, որտեղ, ըստ լուրերի, հայտարարություն ընդունեն ցանկությունների և ծրագրերի մասին, որոնք հիմնականում վերաբերվելու են սահմանազատման և սահմանագծման գործընթացին։

 --00—ՄՀ