Գամալեյայի կենտրոնը COVID-19-ի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման հայտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

կորոնավիրուս

Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնը փաստաթղթեր է ներկայացրել կորոնավիրուսային վարակի դեմ քթախոռոչային պատվաստանյութի գրանցման համար: Այս մասին գրել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարության դեղամիջոցների գրանցամատյանի տվյալները:

«Համարի գրանցման ամսաթիվն է՝ 18.03.2022: Առևտրական անվանումը՝ Գամ-ՔՈՎԻԴ-Վակ Կոմբինացված վեկտորային պատվաստանյութ՝ SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված կորոնավիրուսային ինֆեկցիայի կանխարգելման համար»,-ասված է հայտարարությունում։

--00—ՄՀ