ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայի կառավարության աջակցությամբ արդեն երկար տարիներ է մի շարք միջոցառումներ է անցկացնում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցին կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի միությունից:
«Այս տարի «Պրեզիդենտ» հյուրանոցում միջազգային կոնֆերանս կանցկացվի, կցուցադրվեն ֆիլմեր և ներկայացումներ»,-տեղեկացրին Միությունից՝ հավելելով, որ Ռուսաստանի հայերի միությունը շուրջ 10 տարի է՝ թեմատիկ գովազդային վահանակներ է տեղադրում Մոսկվայի գլխավոր մայրուղիներում՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Այս տարի արշավն ընդգրկել է ավելի քան 120 հասցե:
--00--ՆՍ