ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Արզնի, Զովունի և Պռոշյան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 4 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
--00—ԼՄ