Արցախում խանութներից սնունդ գնելու կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

inbound549965783018352523.png



ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․



«Կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի հունվարի 18-ից՝ ժամը 9:00-ից: Ավելորդ հերթերից խուսափելու համար հորդորում ենք յուրաքանչյուր ընտանիքից սպասարկման կետ ներկայանա մեկ անձ՝ իր հետ ունենալով ընտանիքի բոլոր անդամների համապատասխան փաստաթղթերը:



Տեղեկացնում ենք նաև, որ կտրոնները տրամադրվում են՝ խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:



Ներկայացնում ենք Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում բացված սպասարկման կետերի հասցեները՝ լուսանկարով»:

1

--00—ԶՀ