ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում՝ էպիկենտրոնից 207 կիլոմետր հեռավորության վրա, այլև հարևան Մոլդովայում։
--00—ՅՄ