Գիշերը Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել. մարելու համար փրկարարներից պահանջվել է 35 րոպե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Ապրիլի 19-ին՝ ժամը 02:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։42-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

նկար

--00—ԼՄ