ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Խորխե Մեսսին` ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրն ու գործակալը, խոսել է հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի ապագայի մասին։ Գրում է Armsport.am-ը։
«Բացարձակապես ոչ մի ակումբի հետ պայմանավորվածություն չկա հաջորդ տարվա համար։ Երբ մրցաշրջանն ավարտվի, ժամանակն է լինելու վերլուծել ու տեսնել, թե ինչ կա, հետո որոշում կայացնել։
Միշտ խոսակցություններ կան, և շատերն օգտագործում են Լիոնելի անունը՝ համբավ ձեռք բերելու համար, բայց կա միայն մեկ ճշմարտություն, և մենք կարող ենք ձեզ վստահեցնել, որ ոչ ոքի հետ պայմանավորվածություն չկա։ Ոչ բանավոր, ոչ ստորագրված, ոչ համաձայնեցված, և ոչինչ չի լինի մինչև մրցաշրջանի ավարտը»,- սոցցանցերում գրել է Մեսսի ավագը։
Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
--00—ԶՀ