ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Այսօր՝ մայիսի 11-ին, Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում սաներից մեկի հայրը ծեծել է 9-րդ դասարանի երկու աշակերտի։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ ոստիկանություն հաղորդում է ստացվել դպրոցում հարձակման մասին, ինչի հետևանքով աշակերտները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
--00—ՅՄ