ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդ չէ, չունի լեգիտիմ իրավունք՝ դավաճանական հայտարարություններ անելու։ Այդ մասին ՌԴ դեսպանության առջև նստացույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը․
«Միջազգային հանրությանը մղում ենք իրական քայլեր անելու։ ՌԴ կողմն էլ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ունի պատասխանատվություններ, այսօրվա ակցիան դեսպանատների դիմաց այդ նպատակն ունի»,- ընդգծել է նա։
ՀՅԴ-ն երեքշաբթի վաղ առավոտից մեկօրյա նստացույցեր է իրականացնում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանությունների առջև՝ պահանջելով հասցեական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։