ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում հուլիսի 10-ից 13-ը տեղի կունենա միջազգային «ԻՆՆՈՊՐՈՄ-2023» արդյունաբերական ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ․
«Կահավորված ազգային տաղավարը ընկերություններին կտրամադրվի անվճար։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով (https://expo.innoprom.com/) և մինչև ս․թ․ հուլիսի 1-ը գրանցվել՝ ուղարկելով իրենց կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը amarkosyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ