ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը․
100 ուժեղագույնների շարքում մեր երկրի ներկայացուցիներից 4-ի անուններն են․ Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 53-րդը, Շանթ Սարգսյանը՝ 89-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը 97-րդը։
Լևոն Արոնյանը, ով հիմա հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 15-րդ տեղում է։ Աղյուսակի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։
--00—ՍՊ