Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11․4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

1116115

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ:

Շինարարության ծավալը 2023-ի 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով՝ կազմելով 174 միլիարդ 155 միլիոն 400 հազար դրամ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ