ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Անյատույա բնակավայրից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 592 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
--00—ՅՄ