Համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

վահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:



Ուղերձում ասվում է.

«Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ այս օրը բեկումնային սկիզբ դարձավ ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ աշխարհի համար՝ խորհրդանշելով Սառը պատերազմի ավարտը։



Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է արդյունավետ համագործակցություն հաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։



Բարձր գնահատականի են արժանի Գերմանիայի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, այնպես էլ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում:



Ջերմությամբ եմ հիշում Բեռլինում կայացած մեր հանդիպումը, անմիջական շփումն ու բովանդակալից առանձնազրույցը:



Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանը և առկա ակտիվ երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

--00—ԼՀ