ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Վերջին անգամ, երբ ես իրեն տեսել եմ կամ սեպտեմբերի 27-ին էր, կամ 28-ին, նա ինձ ասում էր, եթե մնա մեկ հայ Արցախում, նա մնալու է այդ մարդու հոգսերով զբաղվի, մեր վերջին խոսակցությունը դա է եղել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին, որ Ստեփանակերտում Բաքվի կողմից պարետ է նշանակվել Սարգիս Գալստյանը, որը հանդիսանում է նաև իր հորեղբայրը։
«Ես կարող եմ հաստատել միայն, որ այո՛, Սարգիս Գալստյանն իր տիկնոջ հետ Արցախում է՝ զբաղվում է այնտեղ մնացած հայերի խնդիրներով»,-ասաց Դավիթ Գալստյանը, հավելելով, որ Ադրբեջանի կողմից պարետ նշանակվելու մասին որևէ հիմնավոր տեղեկություն չկա, որ հաստատի կամ հերքի։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ