ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News
Միայն Փաշինյանի պես տգետն ու անմեղսունակը կարող էր անկլավների հարց բանակցել: Նման կարիծք հայտնեց այսօր ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ուղիղ եթերի ընթացքում:
«Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է, ինչի արդյունքում մեր գխին բերեց այդ մեծ արհավիրքը՝ պատերազմը, նա սխալվեց, երբ շեղվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ճակատագրական էր նրա սխալներից Պրահայի փաստաթղթի ստորագրումը, որով անհասկանալի ու անբացատրելի ձևով Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - իր խոսքում նշեց Օսկանյանը:
Օսկանյանը նշում է նաև, որ Արցախի հարցից հասանք Հայաստանի ինքնիշխանության հարցին. «Գրանադայում քո ստորագրածն ինչ է նշանակում, այդ թվերով տարածքային ամբողջականության մասին խոսելիս ինչ ի նկատի ունես», - հարցադրում է անում դիվանագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ