Գեղարքունիքի մարզում հայրը հայտնաբերել է 16-ամյա տղայի մարմինը՝ կախված վիճակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

aa
Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նշված քաղաքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական բնակավայրերից մեկում երեխայի դի կա։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա տղա է, ում կախված վիճակում հայտնաբերել է հայրը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

--00--ՍՊ