Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է․ Սամվել Կարապետյանի ելույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

dd



Այսօր՝ ապրիլի 12-ին, Մոսկվայում տեղի է ունեցել հայ գործարարների ասոցիացիայի գործարար համաժողովի հանդիպումը:

Ռուս և հայ գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են ընթացիկ աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններում հայկական բիզնեսի արդիական հարցերն ու հեռանկարները:
Գլխավոր թեման ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարներն են։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը նշել է, որ հայկական գործարար համայնքը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական բարգավաճման հիմքը՝ ցուցաբերելով միասնականություն և համախմբվածություն:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն է, և եթե հանրապետությունը դուրս գա ԵԱՏՄ-ից, գազի, նավթամթերքի և էլեկտրաէներգիայի գները կփոխվեն․

 «Կարևոր է նաև ռուսական ներդրումների դերը Հայաստանի տնտեսության մեջ, նոր ձեռնարկությունների և աշխատատեղերի բացումը։ Ընտրությունը պետք է կատարվի հավասարակշռված հաշվարկների, ազգային շահերի և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրական շահի վրա։ ԵՄ-ի հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով», - հավելել է Կարապետյանը։
 

--00--ՍՊ