ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Արևմուտքը ճնշումներ է բանացնում Ալիևի վրա, որպեսզի նա խաղաղություն հաստատի և Արցախի հարցում ծանր որոշում ընդունի՝ ապահովել փախստականների վերադարձ և պայմաններ ստեղծի, որ այնտեղ տեղակայվեն միջազգային ուժեր, ինչը Ալիևի համար ինքնասպանություն է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Բանախոսի համոզմամբ, Արցախի կարգավիճակի հարցը ԵՄ-ն օրակարգում է պահում, Ֆրանսիան է պնդում, անգամ եթե ՀՀ-ն հետ քաշի Ադրբեջանի դեմ հայցերը, ԵՄ-ն կարող է Ալիևի դեմ միջազգային քրեական դատարանում քրգործ հարուցել․ «Ալիևին վաղ, թե ուշ միջազգային դատարան են տանելու որպես հանցագործ, նա փակուղում է և դա լավ հասկանում է»։
Խոսելով առաջիկա ընտրություններից, Ղուկասյանը ընդգծեց, որ Գյումրու և Փարաքարի ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի ջահել օրերն անցել են, Եվրադաշինքն էլ իրեն չարդարացրեց, նա երկրորդ ուժ է ման գալիս, որի հետ կարողանա կոալիցիա կազմել։
«2026-ին ՔՊ-ի վերարտադրվելը հնարավոր չէ, նրանք պայքարելու են խոշոր ընդդիմություն լինելու համար, Փաշինյանը մի լուծում ունի՝ նախագահ նշանակվել», - հավելեց Ղուկասյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: