ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,24News
Նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին՝ ոստիկանության լեյտենանտի կոչումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Վահե Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը՝ պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը շնորհավորել են ներկաներին, մաղթել բարի ծառայություն և հանձնել սպայական առաջին կոչումները։
--00--ԼՀ