ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին»:
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Շվեյցարիայում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի այս փուլում մադրիդյան ակումբը կխաղա «Լայպցիգի» հետ։
«Իմ կարծիքով՝ ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է։ Ես կասկած չունեմ։ Ես տպավորված եմ նրանց խաղով: Մադրիդյան թիմը մնում է ֆավորիտ, թեև ճանապարհը հեշտ չի լինի, հաշվի առնելով, որ նրանց մրցակիցը «Լայպցիգն» է։
Անչելոտին տակտիկապես ճկուն մարզիչ է։ Նա դա ցույց է տալիս մրցաշրջանից մրցաշրջան»,- ասել է «Չելսիի» նախկին պաշտպանը։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ