ԱՄՆ-ն պետք է անի հնարավորը Արցախից բռնի տեղահանված հայերին վերադարձնելու համար․ Քենեդի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ք.

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ խոստացել է օգտագործել ամերիկյան լծակները Արցախից բռնի տեղահանված հայերին վերադարձնելու և ինքնորոշմանը նպաստելու համար: Քենեդին իր խոսքում օգտագործել է «Արցախ» անվանումը․

«Ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, այս ցեղասպանությունը շրջելի է։ ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ ապահովելու և նրանց ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար», - ասել է ԱՄՆ նախագահի թեկնածուն։

Նրա ուղերձը ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

--00--ԼՀ