ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը բուժում է ստանում շագանակագեղձի քաղցկեղի դեմ․ Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Screenshot_2

Պենտագոնը գաղտնազերծել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մանրամասները։ Ըստ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոնի, Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը դեկտեմբերի վերջից սկսել է բուժում ստանալ շագանակագեղձի քաղցկեղի դեմ, գրում է Ամերիկայի Ձայնը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շարունակում է հոսպիտալացված մնալ, երբ Ամանորին ընդառաջ շտապ տեղափոխվեց Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոն՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո առաջացած բարդության՝ վարակի պատճառով:

«Վարակը մաքրվել է։ Նա շարունակում է առաջընթաց գրանցել, և ակնկալում ենք լիարժեք վերականգնում, թեև այն կարող է դանդաղ լինել»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով, նախարար Օսթինը նախագահին հայտնել է իր քաղցկեղի մասին միայն այս երեքշաբթի՝ դեկտեմբերյան վիրահատությունից ավելի քան երկու շաբաթ անց և հունվարի 1-ի հոսպիատալացումից ութ օր հետո:

«Մինչև այս առավոտ Սպիտակ տանը ոչ ոք չգիտեր, որ նախարար Օսթինը շագանակագեղձի քաղցկեղ ունի»,- ասել է Քիրբին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ