Մաղթանքը մեկն է՝ լիակատար առողջացում․ Աննա Հակոբյանը այցելել է բուժում ստացող փոքրիկներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներին։

«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող մեր փոքրիկներին ուղղված մաղթանքը մեկն է՝ լիակատար առողջացում։ Թող նրանք այս շենքը անվերադարձ լքեն ու մոռանան դրա մասին, մի բան, որը շատ ու շատ դեպքերում է իրականանում շնորհիվ մեր բարձր որակավորում ունեցող եւ չափազանց հոգատար բժիշկների»,- գրել է Աննա Հակոբյանը։

2

3

--00--ԼՀ