Ադրբեջանն ասում է՝ հանձնվեք․ հիմա քննարկվում է փուլ առ փուլ հանձնվենք, թե՝ ամբողջովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը մեկն է՝ իրենք արդարացի են, մենք՝ հանցագործ։ Եթե ցեղասպանությունից հրաժարվում ենք, նշանակում է՝ ասում ենք՝ Օսմանյան կայսրությունը ճիշտ է արել, որ կոտորել է մեզ, չեղյալ ենք համարում Օսմանյան կայսրության՝ 1918 թվականի դատարանի վճիռները և ՄԱԿ-ի անդամ երկրների որոշումները, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման մտադրության մասին խոսակցություններին։

Արշակյանն ընդգծեց, որ Ադրբեջանը իրավունք չունի Հայաստանի իշխանությանը պարտադրել սահմանադրությունը փոխել, բայց իր համոզմամբ, սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա․ «Ադրբեջանը ասում է՝ հանձնվեք, հիմա քննարկվում է փուլ առ փուլ հանձնվե՞նք, թե՝ ամբողջովին։ Եթե վատ սահմանադրություն ընդունենք, պետությունը կլուծարվի, պետք է նախագծեր  ներկայացվեն, ընտրենք, թե որ տարբերակը մեզ մրցունակ կդարձնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ