ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ և 5։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։
Նշենք՝ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն է։