Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 52 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2024-02-21_13-29-13

Փետրվարի 20-ին ժամը 17:00-ին ավարտվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում կուսակցություններին թեկնածուների ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թեկնածուների հստակեցման գործընթացի արդյունքում պարզ է դարձել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուների քանակը: Ընդհանուր առմամբ այն 52-ն է: Թեկնածուներից 22-ն առաջադրված է քաղաքական գործունեություն ծավալող տարբեր կուսակցություններից, իսկ 30-ն անկախ է: Թուրքական մեդիայում շրջանառվում է հիմնականում երկու թեկնածուի հաղթանակի հավակնության մասին:

Առաջինը Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից ձևավորված «Ժողովուրդ» (Cumhur)» դաշինքի թեկնածու Մուրադ Քուրումն է, իսկ մյուսը՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու, ներկայիս Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ