ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ամբողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և մեր հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր այցելեցինք Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ աշխատել է որպես ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների կրթությանը։ Նա ունի 4 երեխա, 11 թոռ, 16 ծոռ, որոնք նրա ամենամեծ հպարտությունն են։
Այնուհետև այցելեցինք Սիսամբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով բուժքույր։ Այսօր նա շրջապատված է իր սիրելի մեծ ընտանիքով՝ 3 երեխաներով, 6 թոռներով և 8 ծոռներով։
Տարեցների հանդեպ հոգատարությունը մեր քաղաքականության անբաժանելի մասն է, և մենք շարունակելու ենք քայլեր ձեռնարկել նրանց բարօրության համար»,- գրել է քաղաքապետը։
--00—ՍՊ