ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 13-ին Բիշքեկում հանդիպել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։
Հանգամանալից քննարկվել են միջազգային հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը՝ հավաքական անվտանգության ապահովման խնդիրների համատեքստում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։
--00—ՍՊ