Ուջան գյուղի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

L
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ