ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Մյունխենում մարդկանց բազմության մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը 28 է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Ավտոմեքենայի վարորդը եղել է աֆղան, որն ապաստան է հայցում երկրից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Չի բացառվում ահաբեկչության վարկածը։ Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկելու է փետրվարի 14-ին։
--00—ՍՊ