Լոկոմոտիվի նախկին ֆուտբոլիստը թերահավատորեն է մոտենում Թիկնիզյանի ապագային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

hh

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Վադիմ Եվսեևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուտափույթ տեղափոխությանը արտասահման։

Լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թիկնիզյանը ձմռանը հայտնվել էր իսպանական «Սևիլիայի» տրանսֆերային ցուցակում։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրն «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

— Ինչպե՞ս եք գնահատում Նաիր Թիկնիզյանին։ Պատրա՞ստ է նա այլ մակարդակի առաջնությանը։

— Արդեն մեկուկես տարի խոսվում է արտասահման տեղափոխվելու մասին, բայց նա դեռ «Լոկոմոտիվում» է…

— Հետևո՞ւմ եք Ալեքսանդր Գոլովինի հաջողություններին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը։

— Նա քիչ խաղացողներից է, ով մշտապես դուրս է գալիս մեկնարկային կազմում և նշանակալի դեր է խաղում, — ասել է Եվսեևը «Матч ТВ»-ին։

Armsport


--00—ՍՊ