Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Եվրաջասթ» համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

photo_2024-04-05_18-26-59

Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության («Եվրաջասթ») հետ Հայաստանի համագործակցությանը համաձյանագիրը:

ԵՄ կողմից հայաձայնագիրը ստորագրել է Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյդերսը, իսկ ԵՄ խորհրդում նախագահող Բելգիայի կողմից և ԵՄ անդամ պետությունների անունից՝ Բելգիայի փոխվարչապետ, Հյուսիսային ծովի և արդարադատության հարցերով նախարար Փոլ Ֆան Թիխելտը:

Համաձայնագրի ամբողջական անվանումը՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին»։

--00—ՅՄ